211652_close_icon
views-count29690 դիտում article-date 22:26 19-09-2023

Խոշոր հրդեհ Երևանում. կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի վտանգավորության «1 ԲԻՍ» կանչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Արաբկիր վարչկան շրջանում՝ Հովսեփ Էմին փողոցի թիվ 92 շենքի բոլոր հարկերում ծուխ է նկատվում և կան կասկածներ, որ 9-րդ  հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից և  թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:

Լրացուցիչ ժամանել է ևս 1 մարտական հաշվարկ՝ թիվ 13 ՀՓՋ-ից:

Տեղում աշխատել է հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբը և հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ, ինչից հետո ժամանել է նաև թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Այս պահին հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը ու հիմա աշխատանքներ են կատարում կրակի օջախները հայտնաբերելու ուղղությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: 

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր