33323 դիտում
14:27 26-11-2023
Խոշոր հրդեհ Երևանում. 5-հարկանի բնակելի շենքի տանիքին առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիկողայոս Տիգրանյան փողոցում գտնվող 5-հարկանի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:
Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «1 ԲԻՍ» աստիճան:
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ Կիրակոսյանն ու Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման կենտրոնի պետ Հակոբյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի ու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արման Մրտիրոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են և մի քանի ավտոմեքենաներ քարշակով հեռացրել են նույն վաշտի պարեկներ Հայկ Միքայլեյանը, Ռաֆիկ Աթոյանը, Նարեկ Սարգսյանն ու Մերի Վառյանը, որպեսզի հրշեջների համար խոչընդոտներ չառաջանան:
Օպերատիվորեն ժամանել է նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:54-ին, մարվել 04:53-ին:
Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 750 քառակուսի մետր: Հրդեհն էլ բռնկվել է Նիկողայոս Տիգրանյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող՝ չբնակեցված շինության տանիքում՝ մոտ 1000 քառակուսի մետր հատվածում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+