211652_close_icon
views-count27512 դիտում article-date 16:34 07-07-2023

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ ծիրանի այգում կայանված Ford Transit-ում հրդեհ է բռնկվել, և այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի․ ժամանել է Արմավիրի մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաքս գյուղի վարչական տարածքում այգիներից մեկում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Մինչ հրշեջների ժամանումը, ծիրանի այգում կայանված Հենրիկ Մուրադյանին պատկանող Ford Transit մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։

Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ նշված ավտոմեքենայով մի քանի հոգով ժամանել են նշված վայր և մասնակցում են ծիրանի հավաքմանը։ Ու նկատել են, որ ավտոմեքենայում կրակ ու ծուխ է առաջացել, սակայն ինչքան էլ փորձել են հանգցնել այն, չեն կարողացել։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր