211652_close_icon
views-count27915 դիտում article-date 10:45 04-11-2022

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում․ Ford Transit-ում հրդեհ է բռնկվել և այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկակար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 97 կմ հատվածում Չիվա գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենա է այրվում և երթևեկությունը միակողմանի փակվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

ՃՈ ծառայողները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները առանց խոչընդոտի աշխատեն։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։ 

Հրշեջները մարել են 21-ամյա Սևակ Հովհաննիսյանի կողմից վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Այրվել է ավտոմեքենայում բեռնված կտորի և տոլի 37 հատ գլանաձև փաթեթներով գործարանային հաստոցի համար նախատեսված ողջ հգույքը։ 

Ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածեր չկան։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր