14012 դիտում
09:39 25-07-2023
Խոշոր հրդեհ Երևանում․ կայանված Ford Transit-ում հրդեհ է բռնկվել․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի թիվ 30 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արմենակ Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Րաֆֆի Հովհաննիսյանը
Մինչ հրշեջների ժամանումը, Ford Transit մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Տեղում պարեկները պարզել են, որ ավտոմեքենան, որը եղել է կայանված, պատկանում է Երևանի բնակիչ 41-ամյա Ռոլանդ Գ․-ին։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2002 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)