211652_close_icon

Ալիևն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

views-count949 դիտում article-date 16:31 05-07-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Այս տեղեկությունը տարածել է Ալիևի մամուլի ծառայությունը։ Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Ալիևը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված գործընթացների մասին։

 

Նմանատիպ նյութեր