769 դիտում
11:14 25-09-2024
Բայրամովն ու Արաղչին քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Բայրամովն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա ասել է, որ վերջնական խաղաղության պայմանագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի մի շարք իրավաքաղաքական փաստաթղթերում, հատկապես Սահմանադրության մեջ «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների» առկայությունն է։
Բայրամովը նաև բողոքել է, որ Հայաստանում շարունակվող «ռևանշիստական միտումների» ֆոնին տարբեր պետությունների կողմից Երևանին ռազմական աջակցության աճը «վնասում է» տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին։

Նմանատիպ նյութեր
1060 դիտում
11:52 02-03-2024
Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
1270 դիտում
21:12 21-03-2024
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը
853 դիտում
23:54 13-09-2024
Բայրամովն ու Քըլըչը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Այս բաժնից
1006 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1009 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
985 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել