1066 դիտում
11:52 10-06-2023
Կապանցի պահնորդի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողի դատաքննությունը կլինի դռնփակ
Aravot.am-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում ադրբեջաներեն է հնչում․ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանության մեջ կասկածվող 20-ամյա Հուսեյին Ախունդովը պատասխանում է նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանի հարցերին։ Մեղադրյալը դատարանի հարցերին պատասխանում է թարգմանիչի միջոցով։ Ծառայում էր Նախիջեւանում, ամուսնացած չէ, բայց նշանված է։ Չորրորդ դասարանի կրթություն ունի, ոչ մի հիվանդությամբ չի տառապում։
Հուսեյին Ախունդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայելով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Շախբուզի զորամասում, իր համածառայակցի՝ Ագշին Բաբիրովի հետ ապրիլի 7-ին դիտավորությամբ, խախտել է Հայաստանի պետական սահմանը՝ հասնելով Սիսիանի Բնունիս գյուղ, որտեղ Բաբիրովը հայտնաբերվել ու ձերբակալվել է (նա արդեն դատապարտվել է 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման)։
Հուսեյին Ախունդովը Սիսիանից հասել է Կապան։ Ըստ մեղադրական եզրակացության, նա 2023 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հասնելով Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «Կապան» ռեժիմի պահպանության 2-րդ խմբի հենակետի տարածք, նշված հենակետի պահպանությունն իրականացնող Հայրապետ Մելիքսեթյանի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաեւ ազգային ատելության, անհանդուրժողականության եւ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հայրապետ Մելիքսեթյանի ուղղությամբ, որը ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:
Հունիսի 9-ին դատական առաջին նիստն էր։ Դատարանի դահլիճում նաեւ Մելիքսեթյանի հարազատներն են, ու երբ Ազգային անվտանգության ծառայողները մեղադրյալին ուղեկցեցին դահլիճ՝ հարազատների նյարդերը տեղի տվեցին, նրանք սկսեցին բղավել։ Մեկ-երկու րոպե անց կրքերը հանդարտվեցին ու լսվեց՝ «Ոտքի՛, դատարանն է գալիս»։ Դատավորը դատավարական կողմերի ինքնությունը ճշտելուց հետո անցավ կալանքի երկարաձգման հարցին։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ախունդովի կալանքը երկարաձգվեց եւս 3 ամսով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
10571 դիտում
20:10 19-03-2015
Սպանության մեջ մեղադրվող ազատամարտիկի դատաքննությունը ավարտվեց. հարազատները սպասում են արդարացման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5020 դիտում
23:00 09-06-2023
Սպանության համար մեղադրվող ադրբեջանցի զինծառայողի կալանքը երկարաձգվեց․ aravot.am
Այս բաժնից
856 դիտում
07:21 09-11-2024
Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ԱԺ կգնան. հաջորդ շաբաթը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
1150 դիտում
09:00 08-11-2024
ՔՊ-ն ապահովում է իր վերարտադրումը 2026թ.-ի ընտրություններում. փոփոխություններ ԸՕ-ում. «Ժողովուրդ»