5023 դիտում
23:00 09-06-2023
Սպանության համար մեղադրվող ադրբեջանցի զինծառայողի կալանքը երկարաձգվեց․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ հունիսի 9-ին սկսվեց Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Հուսեյին Ախունդովի դատաքննությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայելով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Շախբուզի զորամասում, իր համածառայակցի՝ Ագշին Բաբիրովի հետ ապրիլի 7-ին դիտավորությամբ, խախտել Հայաստանի պետական սահմանը, առանց մաքսային հսկողության, ապօրինի պահել եւ տեղափոխել են հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի ինքնաձիգեր ու ռազմամթերք հանդիսացող 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ: Նրանք նախ հասել են Սիսիանի Բնունիս գյուղ, որտեղ Բաբիրովը բռնվել է։ Վերջինիս դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման։
Ըստ մեղադրական եզրակացության, 20-ամյա Ախունդովը, 2023 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հասնելով Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «Կապան» ռեժիմի պահպանության 2-րդ խմբի հենակետի տարածք, նշված հենակետի պահպանությունն իրականացնող Հայրապետ Մելիքսեթյանի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաեւ ազգային ատելության, անհանդուրժողականության եւ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հայրապետ Մելիքսեթյանի ուղղությամբ, ով ստացված հրազենային վնասվածքներից մահացել է»:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1066 դիտում
11:52 10-06-2023
Կապանցի պահնորդի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողի դատաքննությունը կլինի դռնփակ
23682 դիտում
17:50 15-08-2018
Ակնհայտ ապօրինի որոշում էր. Դոն Պիպոյի կալանքը 2 ամսով երկարաձգվեց. NEWS.am
2005 դիտում
14:51 12-12-2018
Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
Այս բաժնից
541 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
703 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
574 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը