211652_close_icon
views-count30180 դիտում article-date 20:14 19-01-2018

Արաբկիրի դատարանում ներկա գտնվողներին կարգադրիչները նիստից առաջ զննում էին հատուկ սարքով. Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահի, դատավորի, դատախազի և մի քանի անձանց դատաքննությունը այսուհետ կլինի դռնփակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 19-ին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, մարզի դատախազ Սևակ Շհոյանի, փաստաբան Էդուարդ Չինարյանի և մյուսների վերաբերյալ դատական գործի քննությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ նիստը կսկսվեր, դատական կարգադրիչները՝ ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ օրենքի սահմաններում հատուկ սարքի միջոցով զննում էին նիստի համար ժամանած անձանց: Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողները՝ հրամանատար, Ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ: Երբ սկսվեց դատական նիստը, նիստի քարտուղարը դատավոր Արսեն Նիկողոսյանին տեղեկացրեց նիստին ներկայացած անձանց տվյալները: Նիստի ժամանակ պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին որպեսզի դատական նիստը տեղի ունենա դռնփակ: Դատավորը հայտարարեց ընդմիջում և որոշում կայացնելու համար անցավ խորհրդակցական սենյակ: Վերադառնալով սկսած դատական նիստին, դատավորը հայտարարեց, որ միջնորդությունը բավարարվում է և այսուհետ այն տեղի կունենա դռնփակ: Ի դեպ՝ դատարանի կարգադրիչներն ու Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողները ողջ ընթացքում դատարանի շենքում աշխատում էին ուժեղացված ռեժիմով, քանի որ միանգամից տեղի էր ունենում մի քանի աղմկահարույց քրեական գործերի քննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր