211652_close_icon
views-count1189 դիտում article-date 13:43 29-05-2023

Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը

Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։ Տեղեկացնում է Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Նշվում է, որ Բերձորի Փառքի հուշահամալիրը նվիրված էր նաև Արցախյան գոյամարտում Քաշաթաղի շրջանի տարածքում հերոսաբար զոհված հայորդիներին:

Հուշահամալիրի երեք պատերի վրա հերոսների անուններն է փորագրված: Փառքի հուշահամալիրը իր մեջ ընդգրկում է երեք խաչքար: Մեկը նվիրված է «Հատուկ գնդին»: Մյուսը նվիրված է Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին և երրորդը Վազգեն Սարգսյանին:

Նմանատիպ նյութեր