3138 դիտում
23:26 16-06-2014
Կարկուտը հողին է հավասարեցրել Պուշկինո համայնքի բերքը. տեսանյութ
Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Լոռու մարզի Պուշկինո համայնքին: 90 տոկոսով վնասվել են գյուղի տնամերձ այգիները, լուրջ վնաս է հասցվել նաև հացահատկի ցանքատարածություններին: Ամբողջ բերքը հողին է հավասարվել: Այս համայնքում հիմնական ապրուստի միջոցը հողագործությունն ու անասնապահությունն է: Եթե միջին բերքատվություն չի լինում գյուղացին կիսով չափ զրկվում է ապրուստի միջոցից:
Գյուղապետարանում արդեն ստեղծվել է հանձնաժողով՝ վնասի չափը հաշվելու համար: Հաշվարկը կներկայացնեն Լոռու մարզպետարան, որն էլ կդիմի Գյուղնախարարություն: Կարկուտից տուժած համայնքները փոխհատուցում չեն ստացել, բայց անվճար պարարտանյութ է բաժանվել: Պուշկինոյի բնակիչները հուսով են, որ իրենց էլ կաջակցեն: Պտղատու ծառերը վերականգնել հնարավոր չի լինի, բայց կարտոֆիլն ու հացահատիկը պարարտանյութով հնարավոր է փրկել: Պուշկինո համայնքում միայն մեկ հակակարկտային կայան է գործում, կրակոցներ կատարվել են, բայց մեկ կայանով ամբողջ համայնքը պաշտպանել հնարավոր չէ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29729]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2727 դիտում
22:08 20-06-2014
Հավկիթի մեծությամբ կարկուտը հողին է հավասարեցրել հյուսիսային համայնքների բերքը. տեսանյութ
Այս բաժնից
547 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
781 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
715 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը