2640 դիտում
22:08 20-06-2014
Հավկիթի մեծությամբ կարկուտը հողին է հավասարեցրել հյուսիսային համայնքների բերքը. տեսանյութ
Հունիսի 19-ի ուշ երեկոյան Շիրակի մարզում տեղացած կարկուտից չորս համայնք է տուժել: Այգաբաց և Արեւիկ գյուղերում հակակարկտային կայանները ժամանակին են աշխատել, կարկուտն էլ` թույլ է եղել: Ախուրիկ, Գետք, Ազատան և Ղարիբջանյան համայնքներում բանջարանոցային կուլտուրաներն առնվազն 50 տոկոսով վնասվել են:
Ղարիբջանյանի գյուղապետի տեղակալի նախնական հաշվարկով` մոտավորապես 40 հա ցանքատարածություն վնասվել է: Կաղամբի, ծաղկակաղամբի, ճակնդեղի ու գազարի բերքի կեսն էլ չեն հավաքի: Կարկուտը հիմնական վնասը հասցրել է առաջին 5 րոպեի ընթացքում. մինչև հակակարկտային կայանները կսկսեին աշխատել 70-ից 80 գրամանոց հատիկներ են թափվել: Գետքում 550 հա ցանքատարածություն կա, 384-ը կարկտահարվել է: Գետքի հողագործը հուսահատ է` ինչպես է վարկերը մարելու: Կարկուտի վնասի չափը կպարզի մարզպետարանի հանձնաժողովը: Վերջնական տվյալները նաև Գյուղնախարարություն կուղարկեն:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29971]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3042 դիտում
23:26 16-06-2014
Կարկուտը հողին է հավասարեցրել Պուշկինո համայնքի բերքը. տեսանյութ
Այս բաժնից
1528 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ