982 դիտում
15:46 18-05-2023
Իրար տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարևոր քայլ է խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման առումով.Փաշինյան
Մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ իմ հնդիպումը Ադրբեջանի ղեկավարի հետ. ինչպես հիշում եք, 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահն ու ես վերահաստատել էինք մեր երկրների հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու 19919-ի Ալմա Աթայի հռչկագրին՝ ընդգծելով, որ դրանց հիման վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին Կառավարության այսօրվա նիտում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նաեւ հաստատել էինք, որ սա հիմք է հանդիսանալու սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքի համար: Մայիսի 14-ին մենք կատարեցինք եւս մեկ քայլ, եւ ինչպես նշված է ԵՄ խորհրդի նախագահի մայիսի 14-ի հանդիպմանը հետեւած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քառակուսի կմ, իսկ Հայաստանը Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը:
Պետք է արձանագրեմ, որ սա կարեւոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման եւ սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես:
Իհարկե, հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ եւ նշանակություն ունեցող հիմքերի նույնականացումն ու համաձայնեցումը»,- ասաց Փաշինյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԵՄ խորհրդի նախագահի մայիսի 14-ի հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ-ի հայության իրավունքների եւ անվտանգության շուրջ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսության կարեւորությունը՝ միջազգային հանրության հետ համագործակցված:
«Սա մի գործընթաց է, որ ն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական եւ համապարփակ կարգավորման եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման համար: Հետեւապես դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև»,- հայտարարեց Փաշինյանը;

Նմանատիպ նյութեր
988 դիտում
19:51 07-02-2024
«Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված․․․»․ Նիկոլ Փաշինյան
1213 դիտում
15:17 25-12-2023
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները․ ԱԳՆ
1309 դիտում
20:44 04-01-2024
Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել. Հաջիև