211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ 45-ամյա տղամարդը որպես տաքսի շահագործվող իր ավտոմեքենայով օտարերկրացուն «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Երևանի «Ալեքսանդրա» հյուրանոց տեղափոխելու համար խաբեությամբ պահանջել և ստացել է 100 եվրո

views-count4549 դիտում article-date 15:38 21-11-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ալեքսանդրա» հյուրանոցի բնակիչ, Ռումինիայի Հանրապետության քաղաքացի 37-ամյա Իրինա Լիվիա Վիկտորի Նիցուին «Զվարթնոց» օդնավակայանից մինչև հյուրանոց տեղափոխելու համար՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խաբեությամբ պահանջել և ստացել է 100 եվրո։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 45-ամյա Վահագն Մ․-ն։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր