211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet Volt»-ը. մեքենաներից մեկը կոտրել է հետիոտնային լուսացույցն ու ճանապարհի ցուցանակը. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count520 դիտում article-date 10:54 21-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Արմեն Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և Արմավիրի մարզի բակիչ 23-ամյա Դավիթ Մ.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաներից մեկը կոտրել է խաչմերուկում տեղակայված, հետիոտնի համար նախատեսված լուսացույցը, փողոցների ցուցանակը, ծաղկի խանութի դրսի կողմից մի հատված: 
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարրության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արա Մելքոնյանն ու կրտսեր պարեկ Համլետ Հարությունյանը: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում: 
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր