211652_close_icon

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «Nissan Versa»-ն ու «Opel Vectra»-ն․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count901 դիտում article-date 17:58 21-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են 42-ամյա Թերմինե Փ․-ի վարած «Nissan Versa» մակնիշի և 58-ամյա Արմեն Պ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդգար Ղազարյանը և Էլլա Շահինյանը։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր