211652_close_icon

Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության ծառայողների տարեկան բուժզննությունների արդյունքները

views-count3814 դիտում article-date 18:49 21-11-2025
Հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխարգելման և բուժման արդյունավետության բարձրացման նպատակով ՆԳՆ ոստիկանության բժշկական վարչությունն ամեն տարի անցկացնում է ՆԳՆ ոստիկանության ծառայողների բուժզննություն:

Նոյեմբերի 20-ին ՆԳՆ ոստիկանության բուժվարչությունում տեղի է ունեցել կանխարգելիչ բուժզննության տարեկան արդյունքների ամփոփում։

Բուժվարչության պետ Սուսաննա Մուրադյանը, շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, նշել է, որ Երևանի և մարզերի շուրջ 8000 ծառայող բուժզննում է անցել պոլիկլինիկայի տարբեր մասնագետների մոտ:

Բժիշկները, ըստ ախտորոշումների, ներկայացրել են հիվանդությունների աճման ու նվազման դինամիկան, կարևորվել է ռիսկային խմբերի բուժառուների առողջական վիճակի ամբողջական տեղեկատվությունը։

Սուսաննա Մուրադյանը նշել է, որ բուժանձնակազմն իր առջև դրված խնդիրը կատարել է պատասխանատվությամբ։

Ամփոփման ավարտին պատվոգրեր ու շնորհակալագրեր են հանձնվել բուժվարչության մի շարք աշխատակիցների։

Մանրամասն՝ տեսանյութում
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր