211652_close_icon

Արարատի մարզի Ռանչպար գյուղի երեխաները խնդրանքով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Մենք էլ ենք ուզում դպրոց գնալիս անցնենք անվտանգ, լուսավոր, առանց ցեխոտ, փոշոտ կամրջով»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count9280 դիտում article-date 20:41 20-11-2025
Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի մեջ է մտնում Ռանչպար բնակավայրը, որը Մասիս քաղաքից 10-12 կմ հարավ արևմուտքում է գտնվում և այն ունի սահմանամերձ դիրք Թուրքիայի հետ։ Մարզկենտրոնից էլ գտնվում է 26 կմ, իսկ Երևանից 20 կմ հեռավորության վրա։ Ռանչպարը հիմնադրվել է 1873 թվականին։ Գյուղը ընկած է Մերձարաքսյան գոգավորությունում, Մեծամոր և Արաքս գետերի միջագետքում։ Ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։ Բնակավայրը ունի դպրոց, գրադարան բուժկենտրոն, ձկնաբուծական տնտեսություն։ Բնակիչներից շատերը զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, ինչպես նաև ջերմասեր բանջարաբոստանային հացահատիկային մշակաբույսեր մշակելով ու աճեցնելով։Գյուղի մի հատված բաժանվում է երկու մասին դեռ սովետական տարիներից կառուցված կամրջով, սակայն տևական ժամանակ է կամուրջը բնակիչների համար դարձել է պատուհաս։

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, տեղում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները այդ թվում երեխաները խնդրանքով դիմում էին Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով․«Ուզում ենք Ձեր անմիջական միջամտության շնորհիվ մեր գյուղի միակ կամուրջը, որով ամեն օր երեխաները գնում են դասի ու վերադառնում տուն, հինանորոգվի ու դրա արդյունքում համ կամուրջը կդառնա անվտանգ, համ էլ ամռան շոգին կվերանան փոշին, անձրևին՝ ցեխը, ձմեռն էլ երևի էլ սառած կամուրջով անընդհատ սայթաքելով չենք անցնի։

Մենք տեսել ենք, որ մեր կողքի գյուղերում ինչքան դարուփոս ճանապարհներ եք ասֆալտապատել, ինչքան վտանգավոր կամուրջներ եք վերանորոգել, մի մասն էլ հիմնանորոգել։ Հիմա խնդրանքով Ձեզ ենք դիմում, որպես վարչապետ, որ Դուք մեր ցանկությունը կյանքի կոչեք»։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կամրջի մի քանի հատվածներ գյուղի բնակիչներով կոսմետիկ «վիրահատել» են, փոսերը լցրել են ցեխով ու ավազով, բայց դա հարցի լուծում չէ։ Պետք է հիմնանորոգվի ու դա հնարավոր է անել եթե ոչ այս տարի, գոնե հաջորդ տարի։ Հիմա կամրջով անցնելիս ցերեկային ժամերին վարորդները նկատում են այդ ամենը, իսկ գիշերային ժամերին, ըստ բնակիչների երբեմն նաև լինում են դեպքեր, որ ավտոմեքենաները հայտնվել են փոսերում ու վարորդնեը օրեր շարունակ իրենց ավտոմեքենաները թողել են ավտովերանորոգման կետերում։ 

Տեղում Ռանչպարի վարչական վարչական ղեկավարը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեց, որ խնդրի մասին բավականին տեղեկացված է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ու օրեր առաջ երբ ազգային փոքրամասնության ներկայացուցիչների հետ հանդիպման համար գյուղ էր ժամանել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, խոստացել է, որ հնարավորության սահմաններում Կառավարությունը կընդառաջի գյուղացիների արդարացի խնդրանքին, այն է կամուրջը կվերանորոգվի։

Լուսանկարներն ու տեսնայութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր