991 դիտում
19:51 07-02-2024
«Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված․․․»․ Նիկոլ Փաշինյան
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սահմանադրության փոփոխության առաջարկին, ասաց, որ ՀՀ նոր Սահմանադրության վերաբերյալ որոշում կարող է կայացնել ՀՀ ժողովուրդը՝ իր ազատ կամարտահայտմամբ։
Այն մեկնաբանություններին, որ Սահմանադրության փոփոխություններն արվում են արտաքին ուժերի պահանջով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․
«Ձեր նշած թեզի կողմնակիցները հետեւյալն են զարգացնում են, թե սա արվում է խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ես ուզում եմ ասել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման առումով, եթե նույնիսկ այդ խնդիրները կան, այդ խնդիրները լուծված են, որովհետեւ խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որեւէ պարտավորություն չկատարելու համար։ Այսինքն՝ այստեղ խնդիրը բացարձակապես խաղաղության պայմանագրի մասին չէ։ Բայց ես ասել եմ, որ Սահմանադրությունը, ֆունդամենտալ փաստաթուղթ լինելով, առաջին հերթին ներքին կյանքի կազմակերպման համար է, բայց ցանկացած երկրի Սահմանադրություն կարգավորում է նաեւ արտաքին հարաբերությունները։ Այսինքն՝ այսօրվա մեր գործող Սահմանադրությունը նաեւ արտաքին հարաբերությունների համար է ուղենիշներ պարունակում։ Եվ, իհարկե, ցանկացած Սահմանադրություն ունի նաեւ արտաքին ազդեցություններ, ո՞վ է ժխտում եւ ինչո՞ւ է ժխտում։ Անընդհատ մենք խոսում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին, բայց ընդհանուր առմամբ մենք պետք է արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունների մասին մտածենք նոր պայմաններում, որովհետեւ աշխարհում ոչ մի բան այլեւս այն չէ, ինչ եղել է գործող Սահմանադրության ընդունման պայմաններում»,- ասաց նա։ Փաշինյանը նշեց, որ շատ են ասում՝ մենք պետական մտածողությամբ ժողովուրդ չենք։
«Եվ ես մտածում եմ, լավ, որտե՞ղ է այն կետը, որտեղ այդ ընկալումը պետք է փոխվի։ Իմ ընկալմամբ՝ այդ կետը Սահմանադրության ընդունումն է ազատ կամարտահայտմամբ, որովհետեւ դա նշանակում է, որ երկրի քաղաքացիների մեծամասնությունը ֆիքսում է իր ապրելու կանոնները։ Հայաստանի Հանրապետությունը պետք է իր բոլոր քաղաքականությունները կառուցի իր լեգիտիմության եւ ինքնիշխանության տրամաբանության մեջ։ Այսինքն՝ մենք պետք է հստակ կանգնենք մեր լեգիտիմության սահմանագծի վրա, մի միլիմետր ոչ հետ գնանք, ոչ առաջ»,- հավելեց նա։

Նմանատիպ նյութեր
1024 դիտում
12:12 29-05-2023
Այս պահի դրությամբ չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել. Փաշինյան
Այս բաժնից
835 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
943 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
673 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին