847 դիտում
12:14 17-05-2023
Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ունի լեգիտիմության լուրջ խնդիր․ Թագուհի Թովմասյանը՝ Նիդերլանդների դեսպանին
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հյուրընկալել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Նիկո Սխերմերսին։
Քննարկել են Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման արդյունքներն ու Եվրոպայի խորհրդի նախագահ Շ․ Միշելի հայտարարությունը։
«Նշեցի, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ունի լեգիտիմության լուրջ խնդիր, քանի որ ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ նշվում է․ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Պարոն դեսպանին ներկայացրի իմ նախաձեռնությամբ իրականացվող ստորագրահավաքի նպատակը և արդյունքները․ այն է՝ ներկայացնել ժողովրդի կամքը, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Նշեցի, որ ընդհանուր հավաքվել է 300-ից ավել հազար ստորագրություն, որը վկայությունն է այն պարզ ճշմարտության, որ ժողովուրդը համաձայն չէ ներկայիս իշխանության վարած քաղաքականության հետ։
Խոսելով Հայաստանում ժողովրդավարության լրջագույն խնդիրների մասին՝ հիշատակեցի ԱԺ ՄԻՊՀՀ հանձնաժողովի խայտառակ նիստում տեղի ունեցած անօրինությունները, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնաց կտրել ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուի ականջներն ու լեզուն և մնաց անպատիժ: Ավելին, դեռ մտածում են իմ պաշտոնանկության հարցը բարձրացնել, որ չեմ արգելել Էդգար Ղազարյանին ելույթ ունենալ իր հասանելիք ժամանակահատվածում։
Ներկայացրի, որ քաղաքական ակցիա իրականացնելիս՝ ինձ և իմ գործընկեր պատգամավորներին անվտանգության աշխատակիցները՝ ԱԺ նախագահի հրահանգով, բռնությամբ դուրս հանեցին Ազգային ժողովի դահլիճից ընդմիջման ժամանակ և թույլ չտվեցին այլևս մտնել ԱԺ դահլիճ: Այս անօրինության համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:
Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ մեր ունեցած զրույցի ընթացքում հայտնեցինք մեր պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցության շրջանակները»,- գրել է պատգամավորը։

Նմանատիպ նյութեր
1141 դիտում
16:26 18-09-2023
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմության ճգնաժամի մեջ է, չի կարող բոլորիս անունից գործել. Թագուհի Թովմասյան
1697 դիտում
20:18 23-02-2021
Այս իշխանությունները գուցե լեգալ են, բայց ունեն լեգիտիմության խնդիր. Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
589 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
475 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
706 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am