211652_close_icon
views-count826 դիտում article-date 14:09 07-05-2023

Ռոզա Ծառուկյանը Նոյեմբերյանում այցելել է զոհված ոստիկան-ազատամարտիկների հուշակոթողին

Մայիսի 6-ը Նոյեմբերյանում ոգեկոչման օր է. ավանդույթի ուժով Հայրենիքի պաշտպանության համար զոհված ոստիկան-ազատամարտիկների հուշակոթողի մոտ է ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը:

Երկու տասնամյակ առաջ տված խոստմանը հավատարիմ մնալով` այսօր էլ Ռոզա Ծառուկյանը զոհված հերոսների ընտանիքների կողքին է:

«Ամեն տարի ես պիտի գամ, ձեզ հանդիպեմ, տեսնեմ՝ ինչպես եք: Մենք կանք ձեզանով»,- ասել է Ռոզա Ծառուկյանը:

Այս տարի էլ հերոսների ընտանիքները «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից դրամական աջակցություն են ստանում:

ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանն էլ նշել է՝ հատկապես այս մարզերի բնակիչների նկատամբ ուշադրությունը, ջերմությունը խիստ կարևոր է Ծառուկյան ընտանիքի համար:

«Բազմաթիվ անգամ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ մեր սահմանամերձ ու սահմանապահ շրջանների բնակիչների նկատմամբ աջակցությունը թիվ մեկ խնդիր է բոլորի օրակարգում ու տիկին Ծառուկյանի ավանդական այս այցելությունները տեղավորվում են այս տրամաբանության մեջ»,- նշել է Տոնոյանը:

Ռոզա Ծառուկյանը շնորհակալագիր է ստացել Նոյեմբերյան համայնքի ղեկավարի կողմից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր