211652_close_icon
views-count16046 դիտում article-date 17:40 23-10-2023

Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Volkswagen-ն ու ГАЗель-ը. վերջինն էլ բախվել է հերոս ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Ոսկետափ-Այգավան միջհամայնքային ճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 68-ամյա Վլադմիրի Ս.-ի վարած ГАЗель մակնիշի և 46-ամյա Հարություն Ա.-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հարություն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով ГАЗель-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հերոս ազատամարտիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին՝ մասմաբ վնասելով այն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Ժամանել են Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Անտոնյանը: 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց տեղափոխված Հարություն Ա.-ն աշխատում է Արարատի ճանշինում:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+

Նմանատիպ նյութեր