211652_close_icon
views-count15065 դիտում article-date 17:34 06-05-2023

Խոշոր հրդեհ Երևանում․ Կոնդում՝ ոչ բնակելի շինությունում հրդեհ է բռնկվել․ ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոնդ թաղամասում տուն է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ, ինչպես նաև ՓԾ ՀՓԱԿ հերթապահ խումբը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները աշխատեն։ 

Ժամանել է նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Պարզվել է՝ այրվում է 1 հարկանի ոչ բնակելի շինության (մոտ 50 քմ) փայտե կառուցատարրերը, առկա է տանիքի փլուզման վտանգ, դեպքի վայրում են 4 մարտական հաշվարկ, տուժածներ և օգնության կարիք չկա, հրդեհի տարածման վտանգ չկա։

Հրդեհը մեկուսացվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր