211652_close_icon

Հրդեհ՝ Երևանում. Սասունցի Դավիթ փողոցի հասցեներից մեկի բնակելի շինությունում կրակը մարելու համար ժամանել էր հրշեջների 2 մարտական հաշվարկ. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու պարեկները. տարածքը գազաֆիկացված չի եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count31761 դիտում article-date 11:14 04-01-2026
Երեկ՝ հունվարի 3-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի թիվ 6Ա շենքի հետնամասում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 2-րդ և 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեի հետնամասում գտնվող Սասունից Դավիթ փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող բնակելի շինությունում։

Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամայիս Ազատյանն ու Ռուզաննա Մուսաելյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բազունցի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչներն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Տեղում ըստ նախնական տեղեկությունների բժիշկները երկու քաղաքացու օգնություն են ցուցաբերել, ովքեր սակայն հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օգնություն ստացած քաղաքացիները հնդիկներ են, իսկ տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրդեհը, գազաֆիկացված չէ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից, ինչպես նաև ճշտվում է բժիշկների կողմից օգնություն ստացածների ինքնությունը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+

Նմանատիպ նյութեր