211652_close_icon
views-count31171 դիտում article-date 15:21 20-04-2023

Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում․ կրակն ու ծուխը տեսանելի են 1 կմ-ից․ ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ․ հայտարարվել է հրդեհի բարդության Բիս1․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցի 98 հասցեում գործող շինությունում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են  հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության Բիս1։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի վարչության պետ Արթուր Բդոյանն ու Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։ 

Ժամանել են նաև շտապօգնության բժշիկների հեթապահ 2 խումբ։ 

Ֆոտոլրագորղը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ հեռավորությունից։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 223+
223+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր