211652_close_icon

Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5467 դիտում article-date 20:29 17-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Հակոբյան փողոցում խորդանոց է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ այրվում է անասնագոմի մոտ 800 քմ մակերեսով ծածկը, և հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։

Դեպքի վայր է ժամանել նաև Մասիսի և Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Ավետիսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վասակ Առաքելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Միսակյանը և կրտսեր պարեկ Սիլվա Աբրահամյանը։

Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ նախ կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան տներ, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա հերթապահի գլխավորությամբ։

Հրդեհի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է անասնագոմի սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր