Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնաֆաբրիկայում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից․ ժամանել է մի քանի մարտական հաշվարկ․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետամեջի թռչնաֆաբրիկայի տանիքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից 2, Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատից 1, Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկներ։
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են թռչնաֆաբրիկայի աշխատակիցները:
Թե ինչ է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։