2584 դիտում
09:08 20-04-2023
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը կգնա դատարան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով կալանավորված անձանցից մեկի քրեական գործը: Ո՞ւմ մասին է խոսքը:
Ինչպես հայտնի է, 2020թ. պատերազմի դադարեցման գործընթացով պայմանավորված՝ մի խումբ քաղաքացիների հետ Ա.Բ.-ն ներկա էր գտնվել մայրաքաղաք Երեւանում, որտեղ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում էին զանգվածային անկարգություններ: Նշվում է նաեւ, որ նա միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Խոսքը Արա Բադոյանի մասին է, ու նրա մասով գործը ուղարկվում է դատարան: Նշենք, որ Բադոյանը չի ընդունում մեղքը՝ հայտարարելով՝ երբ մոտեցել է Միրզոյանին, նա արդեն գետնին ընկած է եղել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2582 դիտում
09:05 09-03-2022
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը դոփում է տեղում․ «Ժողովուրդ»
1525 դիտում
09:48 09-11-2022
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքից երկու տարի անց գործը դոփում է տեղում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»