2085 դիտում
09:49 11-05-2022
Նախաքննական մարմինն Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքի գործով անցնող անձանց մասով դեռ կոնկրետ տվյալներ չունի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «1 տարի 5 ամիս է, ինչ ԱԱԾ-ում քննվում է ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, սակայն դատելով իրավիճակից՝ նախաքննական մարմինը գործով անցնող անձանց մասով կոնկրետ տվյալներ չունի, թե ով ինչպես է հարվածներ հասցրել, եւ դեռ ավելին՝ միջադեպի ոչ բոլոր մասնակիցներին է կարողացել գտնել մինչ օրս:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 նոյեմբերի 10-ին բռնություն կիրառելու մասով հարուցված քրեական գործով միջնորդություն է ներկայացվել ԱԱԾ-ին գործով մեղադրյալ Ժիրիկ Սիրեկանյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին, սակայն միջնորդությունը ԱԱԾ-ն մերժել է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ժիրիկ Սիրեկանյանը հերթական միջնորդությունն է ներկայացրել նախաքննական մարմնին՝ դարձյալ խնդրելով թույլ տալ երկրից դուս գալ գյուղատնտեսական ապրանքների վաճառքով զբաղվելու եւ ընտանիքը պահելու համար. միջնորդությունն ԱԱԾ-ում այս պահին քննարկվում է, եւ դատելով իրավիճակից՝ այս միջնորդությունը եւս կմերժվի: Ստացվում է, որ նախաքննական մարմինը տեւական ժամանակ գործով անցնող անձանց մասով որեւէ քննչական գործողություն չի անում, եւ քրեական գործն էլ մահակի պես պահում է մեղադրյալների գլխին: Արարատ Միրզոյանին ծեծողներն իրականում չեն բացահայտվում, գործն էլ, ըստ էության, կոծկվում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1543 դիտում
09:04 08-03-2023
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով հսկող դատախազն անցել է մարտի 1-ի գործով «Ժողովուրդ»
1066 դիտում
07:10 21-12-2023
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված Արա Բադոյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է. «Ժողովուրդ»
2573 դիտում
09:05 09-03-2022
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը դոփում է տեղում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2101 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am