1525 դիտում
09:48 09-11-2022
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքից երկու տարի անց գործը դոփում է տեղում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր լրանում է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով քննության երկու տարին, սակայն այդպես էլ չի բացահայտվել, թե ով կամ ովքեր նրան ծեծեցին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան ՀՀ ազգային ժողովի դիմաց մեծ թվով անձինք ծեծի էին ենթարկել այն ժամանակվա խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանին, որն այնուհետ տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատության ենթարկվել: Եվ չնայած այս դեպքից անցել է ուղիղ երկու տարի, սակայն այդ գործով նախկինում կալանավորված անձինք այժմ գտնվում են անազատության մեջ: Նրանց պաշտպանները դիմում են նախաքննական մարմնին, որպեսզի այդ մարդիկ արդարացվեն, քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն ԱԱԾ-ի կողմից չի արվում ոչինչ: Մյուս կողմից էլ երկու տարվա ընթացքում նախաքննական մարմինը այդպես էլ չի կարողացել պարզել եւ բացահայտել, թե ովքեր են այդ օրը ծեծի ենթարկել Միրզոյանին, եւ գործը մինչեւ օրս դատարան այդպես էլ չի ուղարկվել:
Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես՝ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում զանգվածային անկարգություններ եղան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
2579 դիտում
09:05 09-03-2022
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը դոփում է տեղում․ «Ժողովուրդ»
2581 դիտում
09:08 20-04-2023
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը կգնա դատարան․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2230 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2023 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2023 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»