211652_close_icon
views-count102278 դիտում article-date 13:55 25-03-2023

Տիգրան Արզաքանցյանն իրեն կանգնեցրած Կոտայքի մարզի գումարտակի պարեկներին ասում էր․ «Շնորհակալ եմ ձեզանից, որ զսպաշապիկ եք օրինախախտ վարորդների համար»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի կարգադրությամբ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականով շաբաթ և կիրակի օրերին Երևանից դուրս Պարեկային ծառայության գումարտակների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն էլ ավելի ուժեղացված են իրականացնում ծառայությունը, քանի որ այդ օրերին մայրաքաղաքից մարզեր ավելանում է երթևեկությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառայության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, որ ճանապարհային ոստիկաններն ու պարեկներն օգնության ձեռք են մեկնել այն վարորդներին, որոնց ավտոմեքենաները խափանվել են։ Ծառայության ընթացքում նաև հայտնաբերվել են մեծ թվով օրինախախտ վարորդներ, հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցներ, կանխվել են նաև քրեորեն պատժելի արարքներ։

Այսօր` մարտի 25-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, հերթական ծառայությունն են իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Գառնի-Գեղարդ, ինչպես նաև գյուղական ճանապարհներկն։

Այսօր 2-րդ վաշտի ավագ պարեկ Ստեփան Կույումջյանն ու կրտսեր պարեկ Արսեն Շաղոյանը Երևան-Սևան ավտոճանապարհին` դեպի Երևան ընթանալիս ստուգման նպատակով կանգնեցրել են Bentley մակնիշի NR1 գերմանական համարանիշներով ավտոմեքենան: 

Պարզվել է, որ այն վարում է ժողովրդին հայտնի «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը։ Ստուգմամբ պարզվել է, որ նա և՛ ունի վարորդկան իրավունքի վկայական, և՛ ավտոմեքենայի տեխանձնագիր ու  ավտոմեքենան էլ վարել է ամրակապված, ինչը չես հանդիպի հայաստանյան շատ վարորդների մոտ։

Տ. Արզաքանցյանը գոհ էր, որ պարեկներն ուժեղացված աշխատում են, ինչի շնորհիվ վարորդներն ավելի զգոն են լինում, ապա շնորհակալություն հայտնեց պարեկներին` մաղթելով բարի ծառայություն։


Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր