211652_close_icon
views-count43181 դիտում article-date 21:25 09-12-2024

ՊԾ Երևանի գնդի պարեկների աշխատանքի արդյունքում և օրինախախտ վարորդների «շնորհիվ» նոր բացված «պլաշչադկան» լցվում է օրինախախտ վարորդների թանկարժեք ու «գոլդ» համարանիշի ավտոմեքենաներով. այստեղ են ասում՝ «սուրբ տեղը դատարկ չի մնա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հերթական խիստ հանձնարարականներն է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը փոխանցել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության ղեկավար կազմին, այդ թվում՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատարին և մարզերի գումարտակների հրամանատարներին։

Ա. Խուդինյանը հայտնել է, որ Ա. Սարգսյանի և Ա. Հովհաննիսյանի հերթական հանձնարարականը վերաբերվում է անվտանգ երթևեկության պահպանմանը, ու որ պարեկները չպետք է կաշկանդված լինեն օրինախախտ վարորդների մոտ և եթե կհայտնաբերեն օրինախախտ վարորդների, այդ թվում՝ օրենսդիր և գործադիր, հանրությանը հայտնի անձինք, ապա եթե անհրաժեշտություն կառաջանա, նրանց տրանսպորտային միջոցները պետք է տեղափոխվեն ՊԾ Երևան քաղաքի գնդի նոր բացված պահպանվող հատուկ տարածք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին 1 ամսում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և գումարտակների հրամանատարների գլխավորությամբ, նոր բացված «պլաշչադկա» են տեղափոխել բազմաթիվ հայտնի ու անհայտ օրինախախտ վարորդների տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ «գոլդ» կամ, ինչպես ջահելներին են սիրում ասել, «ոսկե» երիտասարդների սիրելի «յաշիկներ», «նիվաներ»։

Հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անձանց կողմից վարած տրանսպորտային միջոցներ ու երբ այդ ավտոմեքենաները տեղափոխվել են «պլաշչադկա» կամ դրանց վարորդների նկատմամբ պարեկների կողմից կազմվել են վարչական ակտեր, իշխող կուսակցության ու դրան համակիր բազմաթիվ վարորդներ նեղսրտել են, թե «ինչ կլինի, մեր խախտումն էլ չտենալու տվեք»։

Ա. Խուդինյանի հանձնարարականով՝ պարեկային ծառայությունը Երևանում և մարզերում շարունակում է նույն խիստ վերաբերմունքը ցուցաբերել օրինախախտ վարորդների նկատմամբ, իսկ միայն վերջին տասնօրյակում Երևան քաղաքի գնդի պարեկների կողմից այնքան թանկարժեք ու աչքի ընկնող անձանց ավտոմեքենաներ են տեղափոխվել պլաշչադկա, որ մարդիկ կատակում ու ասում են. «Պարեկների աշխատանքի արդյունքում և օրինախախտ վարորդների «շնորհիվ» սուրբ տեղը դատարկ չի մնում»։

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան երթևեկում է մգացված ապակիներով ու գնդի հրամանատար Ա. Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի կողմից պարեկները լծվում են ավտոմեքենան հայտնաբերելու գործին ու արդեն Արգավանդի խաչմերուկից դեպի Փարաքար տանող ճանապարհին՝ Երևանյան փողոցում, ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ազատ Հակոբյանը, Արման Բագրատյանն ու Միքայել Գրիգորյանը հայտնաբերում են նշված «յաշիկը», տեղում ստուգվում են ավտոմեքենայի առջևի աջ և ձախ ապակիները ու պարզվում է, որ վարորդը երթևեկում է մգացված ապակիներով, ինչի համար էլ հերթական «յաշիկը» պարեկների կողմից տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր