211652_close_icon
views-count144690 դիտում article-date 20:11 28-07-2023

Կոտայքի պարեկներին վարորդը ասում էր. «փողին փող չեմ ասում, ինչքան գրեք, մուծելու եմ». այստեղ են ասում՝ «Սևին սապոնն ի՞նչ անի, խևին խրատն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է՝ «Կարմիր կովն իր կաշին չի փոխում» կամ «Սևին սապոնն ի՞նչ անի, խևին խրատն» ու հիմա այդ ասացվածքները կարելի է վերագրել այնպիսի վարորդների, ովքեր քաջ գիտակցելով, որ մգեցված ապակիներով ավտոմեքենա վարելու համար ինքը վարչական պատասխանատվության է ենթարկվելու 25000 դրամի չափով, սակայն միևնույնն է՝ իրենց «էշն են քշում»:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները կանգնեցրել են Honda մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը այն վարում էր մգեցված ապակիներով: 

Վարորդը ընդունեց, որ այո, ինքը այդպես է վարում և պարեկներին ասում էր. «Ախպերներ, ըտենց քշել եմ, հա քշելու եմ: Փողին փող չեմ ասում, ինչքան գրեք, հա մուծելու եմ: Դուք գրեք, ես մուծեմ, դուք գրեք, ես մուծեմ»:

Եվ վարորդը, իրենից գոհ, վարչական ակտը ստորագրելուց հետո հեռացավ: 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր