211652_close_icon
views-count29754 դիտում article-date 12:37 23-03-2023

Արտակարգ իրավիճակ Սարի Թաղում․ բնակիչներն ասում են՝ «4 իշխանություն փոխվավ, 4-ն էլ Զիմզիմովի նման խաբեցին․ Նիկոլի իշխանություն էլ ասում է՝ «Նիկոլի թվից էդ հարցը չի լուծվում»․ թե՞ սպասում են մարդիկ փլատակների տակ մեռնեն»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն տևական ժամանակ է Սարի Թաղի, այդ թվում՝ 18 փողոցի բնակիչները եթե առավոտը բարի է բացվում, փառք են տալիս Բարձրայլին ու հաճախ հիշում են սովետական տարիներից հայտնի, սիրված «Ոսկե հորթը» ֆիլմի այն դրվագը, երբ Օստապ Բենդերի մոտ իբրև հաշվապահ աշխատողը, երբ նրան բռնում էին, ասում էր՝ ես նստել եմ սրա օրոք, նստել եմ նրա օրոք, կնստեմ նաև հիմա։ 

Ու հիմա սարիթաղցիները այս խոսքերը ձևափոխել ու ասում են․ «Մեր հարցի լուծումը չտեսանք ո՛չ սովետի օրոք, ո՛չ Լևոնի, ո՛չ Ռոբերտի, ո՛չ Սերժի օրոք, ու երևի՝ ոչ էլ տենանք Նիկոլի օրոք։ Նիկոլի կառավարության անդամներին ասում ենք՝ «Էս հարցը ե՞րբ է լուծվելու»։ «Քոփի փեստ» արած նույն պատասխանն են տալիս՝ «Կլուծենք, բայց դուք լավ գիտեք՝ Նիկոլի թվից էդ հարցը չի լուծվում»»։

Բայց թե՝ ով է, ի վերջո, սարիթաղցիների մատից փուշը հանելու, դեռ պարզ չէ։ Սողանքների ու կասկածելի ջրերի հետևանքով՝ մարդկանց տները փլուզման վտանգի առաջ են հայտնվել։ Չնայած արդեն մի քանի տան պատեր փլուզվել են, իսկ բազմաթիվ տներում էլ բնակիչներն ապրում են ահը սրտներում։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Մեր բազաթիվ ահազանգերին միայն օպերատիվորեն արագանքում են փրկարարները, մեկ-մեկ էլ՝ Էրեբունու թաղապետարանը, եթե իհարկե՝ ձախ ոտքի վրա արթնացած չեն լիում։ Քաղաքապետարանից էլ, անկեղծ ասած՝ հույս չունենք։ 

Սպասում ենք, որ գոնե առաջիկայում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը կգա ու, եթե ցանկություն ունենան՝ մի բան կանեն։ Թե չէ՝ մի օր, Աստված մի արասցե՝ արհավիրք է լինելու։ Ու այդ ամենի հետևանքով հայտնվելու ենք ողբերգության մեջ»։

Երեկ՝ մարտի 22-ին, SHAMSHYAN.comհայտնել էր, որ արդեն քանի տարի է Երևանի Սարի Թաղի բնակիչներ պարբերաբար ահազանգում են Երևանի քաղաքապետարան, Էրեբունու թաղապետարան, Ոստիկանության Էրեբունու բաժին ու արդարացիորեն բարձրաձայնում, որ ինչ-որ անձինք օրվա տարբեր ժամերին բեռնատարներով բերում ու Սարի Թաղի 18 փողոցի բազմաթիվ տների մոտ՝ բարձրադիր հատվածից աղբը թափում են ու թողնում, հեռանում։

Ամեն անգամ Էրեբունու ոստիկանությունից խոստանում են, որ ժամերի ընթացքում կբռնեն այդ արարքը կատարողներին։ Բայց միշտ ստացվում է «էշ մի սատկի գարուն կգա» հայտնի ասացվածքը։ Դրա համար էլ բազմաթիվ սարիթաղցիների համար այլևս հավատ չկա, որ Էրեբունու ոստիկանները կհայտնաբերեն դրանց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնքան շատ են շինաղբ լցրել, որ առանց չափազանցության կարելի է ասել, որ 100 տոննայից ավելի շինաղբ է լցվել։ Ու դրա հետևանքով վնասվել են բազմաթիվ բնակիչների տներ, վնասվել ջրախողովակներ, տանիքներ, ցանկապատեր։ Իսկ ամեն անգամ բնակիչների ահազանգով պատկան մարմինների ներկայացուցիչները բնակչների ականջներին «լապշա են կախել», ու սայլը տեղից չի շարժվել։ 

Այսօր՝ մարտի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեսանկարահանել է, թե ինչպես է մի քանի տոննա շինարարական աղբով բարձված բեռնատարը մոտենում նշված վայր, իր սև գործն անում՝ թափում աղբն ու հեռանում։ 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր