211652_close_icon
views-count65332 դիտում article-date 12:50 30-05-2016

Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում. բնակիչները պնդում են, որ Գյուղինստիտուտի ռեկտորը «Արութին Զիմզիմովի նման» իրենց խաբել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի Ագրարային համալսարանին պատկանող Երասխահունի փորձակայանի տարածքում 1972 թվականից բնակվող 200-ից ավելի բնակիչներ պատրաստվում են ի նշան բողոքի, փակել Երևան-Արմավիր ավտոճանապարհը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին. «Գյուղինստիտուտի ռեկտոր Թարվերդյանը արդեն քանի տարի է, հայտնի ֆիլմի հերոսի՝ Զիմզիմովի նման դիփունք խափում ին»: Երեք սերունդ ապրող բնակիչները չգիտեն՝ ում դիմեն, որ պետական կառույցը օգնության ձեռք կմեկնի իրենց: Մի քանի տնօրեն է ունեցել Երասխահունի փորձակայան-ակադեմիան. «Ու հիմա նոր տնօրենը՝ Մարգար Մարգարյանը, հայտնի հեքիաթի յոթգլխանի հրեշի նման ջուրը փակելա վրեքներս: Չենք կարողանում անգամ մշակենք կարկուտի պատճառով վնասված 50 հեկտարից ավելի հողատարածքներ: Գյուղինստիտուտում հանդիպեցինք ռեկտոր Արշալույս Թարվերդյանին, ով տղամարդու նման խոստացավ, որ հարցը կլուծի, սակայն ոչինչ նրա կողմից չարվեց՝ մեզ օգնելու: Ստիպված փաստաբան վերցրեցինք, ու նոր միայն սայլը տեղից շարժվեց: Երասխահունի գյուղապետ Արմեն Ավետիսյանն ավելի մարդկային է գտնվել մեր նկատմամբ, քան նախկին ու ներկա տնօրենները, որոնց համար ամառ-աշուն-գարուն-ձմեռ աշխատել ենք, իսկ իրանք իրենց թափաններն են հաստացրել, իսկ մենք նորից մնացել ենք նույն ճորտը»: Բնակիչները, տեսնելով, որ ոչ մի քայլ չի ձեռնարկվում իրենց կենցաղային պայմանները գոնե մասամբ բարելավելու ուղղությամբ, ստիպված դիմել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ հույս ունենալով, որ կառավարությունը վարչապետի մակարդակով կընդառաջի գյուղացուն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակիչները, որտեղ որ մնում են, կարելի է կացարան անվանել, իսկ նրանք չեն համարձայվում անգամ իրենց միջոցներով վերանորոգել, կարգի բերել շենք-շինությունները, որովհետև չի բացառվում, որ մի օր էլ տնօրենը որոշի, որ իրենք բոլորը պետք է ազատեն տարածքը: Նրանց խնդրանքն է նաև կառավարությանը, որպեսզի թույլատրեն՝ այդ հանրակացարանները սեփականաշնորհվի և մարդկանց հողհատկացումներ անեն: Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր