Գյուղացիներն ասում էին. «Որոշ քաղաքական տզրուկներ թող անկապ տեղը մարդու արյուն չծծեն. փորձեք այլ ոլորտում ինքնահաստատվել. 90 թվից էս կողմ նման որակյալ ճանապարհներ չենք ունեցել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ հունիսի 24-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ «Կառուցենք Հայաստանը նորովի» խորագրով:
Տեսանյութով տեղեկանում ենք, որ հիմնանորգվում է Հայաստանում կարևորագույն միջպետական նշանակության ավտոճանապարհներից Շորժա-Վարդենիս հատվածը:
Վերանորգվող ճանապարհը 20 կմ է և աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսին: Պայմանագրային արժեքը կազմում է 1 մլրդ 800 մլն դրամ և աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին:
Ինչպես հայտնոււմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 25-ին, աշխատանքները նույնպես շարունակվում են և գյուղացիները ասում էին, որ նշված հատվածում ճանապարհների վերանորոգման աշխատանքներ կատարել են 90-ական թվականներին:
Ճանապարհի մի որոշ հատված՝ 12.5 կմ, հիմնանորոգվել էր 2019թ.-ին, որի պայմանագրային արժեքը եղել է 1 մլրդ 457 մլն դրամ:
Հիմնանորոգվել է Արծվանիստ համայնքի գլխավոր ճանապարհահատվածը՝ 3,3 կմ երկարությամբ, իսկ այդ ճանապարհը վերանորոգվել է ԽՍՀՄ տարիներին՝ 80-ական թվականներին և դրանից հետո ոչ մի անգամ ասֆալտապատում տեղի չի ունեցել, նույնիսկ փոսալցումների տեսքով ու գյուղացիներն իրենց խոսքում ասում էին. «Ինչքան էլ որոշ քաղաքական տզրուկներ փորձեն բոչկա գլորել ճանապարհների վերանորգման և հիմնանորոգման հարցում, միևնույն է՝ ոչինչ չեն շահի: Մենք մեր աչքով ենք տեսնում, թե ինչպես են ամեն օր ճանապարհաշինարարները առավոտից մինչև ուշ երեկո աշխատանքներ կատարում: Մարդիկ հեռացնում են սովետական տարիներին արված ու իր դարն ապրած ասֆալտի հաստ շերտը, այնուհետև կատարում ցեմենտային աշխատանքներ, 2-3 անգամ ճանապարհը լցնում են խճաքարերով, նոր հետո մի քանի տակ ասֆալտ են փռում:
Ամենակարևորներից մեկն էլ այն է, որ բոլոր հիմնանորոգված հատվածներում տեղադրվում են լուսային ցուցանակներ, երկաթբետոնե արգելապատնեշներ և գյուղերին կապող կամուրջներն էլ կապիտալ հմնանորոգվում են:
Գոնե խոսելուց առաջ մի հատ լայաղ անեն, գան՝ տեսնեն, որ ճանապարհաշինարարության ոլորտում էս կառավարությունը բում է մտցրել, իզուր տեղը մի փորձեք չեղած բանին անուն դնել, մտածելով, որ այդ կերպ ձեր ռեյտինգը կպահեք կամ կբարձրացնեք:
Նույնիսկ ականտես ենք եղել, որ ոչ աշխատանքային օրերին անակնալ ժամանել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և ճանապարհների վերանորոգմամբ ու հիմնանորոգմամբ զբաղվող պետական կառույցի ներկայացուցիչները:
Առիթից օգտվելով, ուզում ենք շնորհակալություն հայտնել Ն. Փաշինյանին, Ս. Պապիկյանին, ճանապարհաշինարարներին, չէ որ նրանց աշխատանքի արդյունքում հիմա արդեն մայրաքաղաք մենք հասնում ենք ավելի կարճ ժամանակում, քան նախկինում, որ տևում էր 4-5 ժամ: էլ չենք աում, որ արտակարգ դեպքերի ժամանակ արդեն որակյալ ճանապարհի շնորհիվ գյուղերում շտապօգնությունն ու հրշեջ-փրկարարները բավականին շուտ են հասնում»:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/15/1154851/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ կառավարությունը այս տարի նույնպես շարունակելու է սկսած գործը՝ կապված հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարության հետ:
Մայիսի 15-ին Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրուցում ասում էին. «Վերջին 40 տարվա ընթացքում ոչ մի անգամ կապիտալ, նույնիսկ միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհ չենք ունեցել: Անցյալ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ մեր մի քանի կապող գյուղերի ճանապարհներ կապիտալ վերանորոգվեցին:
Աշխատանքներին անձամբ հետևում է նախարար Ս. Պապիկյանը և հենց այդ աշխատանքների բարձր որակի շնորհիվ հիմա Սևան հասնում ենք 1-1,5 ժամում, մինչդեռ առաջ 3-4 ժամ էր պահանջվում, դա ամռանը, իսկ ձմռանը՝ 6-7 ժամ:
Ճանապարհը ոչ միայն կապիտալ ասֆալտապատվել է, այլև տեղադրվել են լուսային փարոսիկներով երկաթբետոնե արգելապատնեշներ, երթևեկությունը կարգավորող ցուցանակներ, ինչը հնարավորություն է տալիս անգամ տեղանքին ոչ ծանոթ վարորդներին կողմնորոշվել, որ հատվածում է ոլորան»