211652_close_icon
views-count35549 դիտում article-date 22:17 16-03-2023

ՀՀ Ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանը ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ է նշանակել

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամաններով ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի նոր տեղակալներ են նշանակվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ.  Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանն ազատվել է ՀՀ  ճանապարհային ոստիիկանության պետի պաշտոնից: 

Վ  Ղազարյանի մեկ այլ հրամանով Ե. Կարապետյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ:

ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից: 

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Դ. Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ:

Նմանատիպ նյութեր