211652_close_icon
views-count40949 դիտում article-date 20:43 16-03-2023

ՀՀ Ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանը ՀՀ Ոստիկանության պետի տեղակալներ է նշանակել

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Վ․ Ղազարյանի հրամանով Ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնից։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Վ․ Վարդանյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ։

ՀՀ ՆԳՆ նախարարի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Կ․ Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր