28251 դիտում
10:12 10-03-2023
Ավտովթար Տավուշի մարզում․ 56-ամյա վարորդը Mercedes-ով Դիլիջանի ոլորաններում հայտնվել է փոսում․ օպերատիվ են գործել Տավուշի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 56-ամյա Հրաչյա Կ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 82 կմ հատվածում, Դիլիջանի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և սահելով, հայտնվել փոսում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Տավուշի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Գագիկ Հովակիմյանն ու կրտսեր պարեկ Ժորա Զանդյանը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+