211652_close_icon
views-count25946 դիտում article-date 18:26 27-01-2023

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ Դիլիջանի ոլորաններում մոտ 5 տոննա անասնակերով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է. օպերատիվ են գործել ՀՀ ներքին գործերի նախարարության Պարեկային Ծառայության Տավուշի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ЗИЛ մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Տավուշի պարեկային գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի պարեկներ Արշակ Թավարյանն ու Հայկ Սարուխանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ 

Վթարի փաստով Պարեկային Ծառայության Տավուշի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան եղել է մոտ 5 տոննա անասնակերով բարձված։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Զոհրաբ Բադոյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր