Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Դիլիջանի ոլորաններում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում․ օպերատիվ են գործել պարեկները, Դիլիջանի շտապօգնության բժիշկներն ու փրկարարները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հայկ Մելիքսեթյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ալբերտ Ալեվորյանը և Մհեր Ակուլյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ճանապարհ սպասարկող «Ճանշին»-ը։
Պարեկները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ, իսկ «Ճանշին»-ը ճանապարհից հեռացրել է ավտոմեքենայից թափված շինանյութը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Դիլիջան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։