2020 դիտում
18:30 09-03-2023
Նորամուծություն FASTEX ՀՊԼ-ում․ Հայաստանում 1-ին անգամ կիրառվեց VAR համակարգը
Համաշխարհային ֆուտբոլում VAR-ի (video assistant referee) ներդրումից 6 տարի անց համակարգը կիրառվեց նաև Հայաստանում: VAR-ը Fastex ՀՊԼ-ում առաջին անգամ օգտագործվեց այս տարվա փետրվարի 24-ին՝ Վան-Փյունիկ խաղում:
VAR-ի ներդրման աշխատանքները մեր երկրում մեկնարկել են 2022-ի փետրվարից: Ըստ ՀՖՖ և ՖԻՖԱ-ի մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանի՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները հայ մրցավարների հետ 2 փուլով սեմինարներ են անցկացրել: 5-օրյա առցանց դասընթացից հետո նրանք ժամանել են Հայաստան և տեղում իրականացրել գործնական պարապմունքներ: Տարեվերջին լիցենզավորվել է 10 մրցավար և մրցավարի 16 օգնական:
ՀՖՖ-ն ընտրել է VAR-ի կիրառման կենտրոնացված տարբերակը: Այսինքն՝ բոլոր մրցավարները խաղերին հետևում են կենտրոնական սենյակից: Համակարգը չի տեղափոխվում մի տեղից մյուսը: Իսկ անխափան եթերներն ապահովում է Vivaro Media-ն: Հեռուստաընկերությունը տեխնիկապես վերազինվել է, ավելացրել տեսախցիկների քանակը: Նախկին 5-ի փոխարեն այժմ խաղադաշտում աշխատում է 8 օպերատոր: Vivaro Media-ի տեխնիկական տնօրեն Հովհաննես Մանուկյանը նշում է՝ նկարահանող անձնակազմն անցել է վերապատրաստման դասընթացներ, որպեսզի կարողանա ճիշտ ֆիքսել խախտումները: Ըստ նրա՝ նկարահանող խմբի աշխատանքն այժմ կրկնապատկվել է: Եթե նախկինում նկարահանում էին միայն հեռուստադիտողի, ապա այժմ՝ նաև մրցավարների համար:
Իսկ ցանցային հեռարձակումն ու կապուղիների ապահովումն իրականացնում է Team Telecom Armenia-ն: Ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանի խոսքով՝ այս պահին կարող են հեռարձակել միանգամից 2-3 խաղ, իսկ հետագայում նպատակ ունեն ավելացնել ծավալը:
Vivaro Media-ի, Team Telecom Armenia-ի և Sony ընկերության հետ աշխատանքը համակարգել է ՀՖՖ-ն: Արդյունքն այսօր VAR-ի կիրառմամբ անցնող խաղերն են, որոնք նոր որակ են հաղորդում Fastex Հայաստանի պրեմիեր լիգային:
Հեռարձակման բացառիկ իրավունքով Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները ցուցադրում է Vivaro Media-ն: Բացի այդ միայն Vivaro Media-ի եթերում հեռուստադիտողը կարող է հետևել թոփ 5 լիգաների, Չեմպիոնների լիգայի, NBA-ի, NHL-ի, UFC-ի և թենիսի ամենակարևոր ու դիտարժան մրցաշարերին:

Նմանատիպ նյութեր
1237 դիտում
16:36 17-05-2024
ՖԻՖԱ-ն VAR-ի նոր կանոններ է փորձարկում․ մարզիչները VAR-ին դիմելու 2 հնարավորություն կունենան. ArmSport.am
1844 դիտում
16:08 05-08-2021
VAR համակարգը կկիրառվի ԱԱ 2022 որակավորման փուլի հանդիպումների ընթացքում
1828 դիտում
18:27 17-07-2024
Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում
Այս բաժնից
2734 դիտում
20:34 03-11-2024
Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
2311 դիտում
18:31 03-11-2024
Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար
4369 դիտում
17:41 03-11-2024
Ծանրամարտի ԵԱ երիտասարդների և պատանիների պայքարում Հայաստանը նվաճել է ևս երկու արծաթե մեդալ