211652_close_icon
views-count1585 դիտում article-date 18:27 17-07-2024

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Fastex-ը թողարկել է նոր Web3 դեբետային, ֆիզիկական Fastex Card-ը։ Fastex Meetup-ի 13-րդ հանդիպման շրջանակում ներկայացվել են քարտի բոլոր առանձնահատկություններն ու տեխնիկական հնարավորությունները։

Հուլիսի 13-ին Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցած 13-րդ Fastex Meetup-ի ընթացքում Fastex-ի վճարումների բաժնի ղեկավար Մերի Միրիջանյանը խոսել է Fastex Card-ի մասին և անդրադարձել ցածր միջնորդավճարով Web3 գործարքներն ավելի արագ, անվտանգ և հեշտ տարբերակով իրականացնելու առանձահատկություններին։

Նշվել է, որ Fastex Card-ը վերալիցքավորվում է FTN, USDT, USDC, BTC և ETH կրիպտոակտիվներով։ Fastex Card-ով հնարավոր է գնումներ կատարել ամբողջ աշխարհում և իրականացնել կանխիկացում՝ MasterCard սպասարկող բոլոր բանկոմատների միջոցով։

Fastex Card-ը հասանելի է ինչպես ֆիզիկական, այնպես էլ թվային տարբերակով։ Fastex Card-ը ձեռք բերելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ։

Ֆասթեքսի հանդիպումները շարունակական են։ Սպասվող հանդիպումների վերաբերյալ նորությունները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր