46406 դիտում
22:17 01-03-2023
Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները կանխեցին ավտոմեքենաները «ճռռացնելու» համար իրար հետ հաշիվ մաքրող տաքարյուն երիտասարդների «ռազբորկան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, վերջերս ոստիկանության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ ղեկավար կազմին փոխանցել է ՀՀ Ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձնարարականը, այն է՝ Ոստիկանության ստորաբաժանումների համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներն ու քրեական հետախուզության բաժանմունքների օպերլիզորները պետք է հաճախակի լինեն իրենց ենթակայության տակ գտնվող տարածքներում, շարունակեն ակտիվ շփումը բնակիչների հետ՝ ինչը խթան կդառնա ոստիկան-քաղաքացի կապի ամրապնդմանը և որ ամենակրևորն է՝ կկանխվեն բազմաթիվ արատավոր երևույթներ։
Այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, Վեդի քաղաքում հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ երկու վարորդներ, ինչպես ժողովուրդն է ասում, «ճռռացնելով» արգելակել են ավտոմեքենաները, դուրս եկել ու փորձում են իրար հետ պարզաբանում անել:
Համայնքային ոստիկանները շտապ մոտենում են այդ երիտասարդներին և երբ ուր որ է լեզվակռիվը պետք է վերածվեր ձեռնամարտի, ոստիկանները կանխեցին, որից հետո պարզվեց, որ վարորդներից մեկը չունի վարորդական իրավունքի վկայական, ով, ի դեպ, կասկածվում է սև գույնի Nissan մակնիշի ավտոմեքենայի համար վթարային իրավիճակ ստեղծելու մեջ, որի ժամանակ սև Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրում է սպիտակ Lada-ի առջև ու իջնում, մոտենում նրան: Բարեբախտաբար, համայնքային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում «մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող տաքարյուն երիտասարդների «ռազբորկան» կանխվում է :
Դեպքի վայրի հաևանությամբ բնակվողներն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին.
«Պահանջում ենք, որպեսզի էս փողոցում արագաչափ տեղադրեն, տաքարյուն երիտասարդները էս ամբողջ ճանապարհը վերածել են «ավտոռալլիի»: Վստահ ենք, եթե ոստիկանները չմիջամտեին հաստատ տաք գլուխ ջահելները իրար «սամասուդ» էին անելու»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+