72617 դիտում
23:19 11-05-2024
Արարատի մարզում կրիմինալը վերելք է ապրում․ հերթական «ռազբորկան» ու կրակոցները ոստիկանության Մասիսի բաժնի «քթի տակ», հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, կան վնասված ավտոմեքենաներ.մարզի ոստիկանապետն ու Մասիսի պետը «թիթեռ են նկարում»․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջին ժամանակահատվածում Արարատի մարզը դարձել է Հայաստանի ամենակրիմինալ մարզը։ Հաճախակիացել են քրեական «ռազբորկաները», գողությունները, այդ թվում՝ բնակարանային, ու կարծես թե Արարատի մարզը ձեռնոց է նետել Սիցիլիային ու հաստատ կարող է ստանալ թիվ 1 կրիմինալ մարզի կարգավիճակ։
Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ով ավելի շատ հայտնի է «դդմաշենցի Սարո» մականվամբ, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ով կարճ ժամանակում հրաժեշտ տվեց ժողովրդին հայտնի «միլիցեքի բերդի» պետի պաշտոնին ու հանգրվանեց ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը, ով արդեն ձեռք է բերել «ադամանդե ձեռք» մականունը, ոչ լիարժեք են տիրապետում մարզում օպերատիվ իրավիճակին, ինչի պատճառով էլ «կրիմինալը ծաղկում է» մարզում։
Այսօր՝ մայիսի 11-ին, հերթական ռազբորկան ու կրակոցներն են հնչել Մասիս քաղաքում՝ ոստիկանության Մասիսի բաժնից գրեթե 1 կմ հեռավորության վրա, իսկ ոստիկանության Մասիսի բաժնում կարծես թե թմբիրի մեջ լինեն։ Եթե նրանք տիրապետեին օպերատիվ իրավիճակին և ժամանակին ստանային օպերատիվ տեղեկություններ դեպքի մասին, ապա հնարավոր էր կանխել «ռազբորկան»։ Երբ բանը բանից արդեն անցել է, նոր ժամեր անց Մասիսի ոստիկանության ծառայողները, բայց ո՛չ վարչության պետը, ո՛չ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալը և ո՛չ էլ Մասիսի բաժնի պետը չեն բարեհաճել ժամանել դեպքի վայր, այլ դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը, ովքեր էլ այնտեղ հայտնաբերել են վնասված ավտոմեքենաներ, կրակված պարկուճներ, ինչից հետո դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը և փորձաքրագետը։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Մասիս բաժնի ծառայողները գոնե այս անգամ պետք է ապացուցեն, որ հավատարիմ են ոստիկանի կոչմանը, այլ ոչ թե ավելի շատ զբաղված են «թիթեռ նկարելով»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+