211652_close_icon
views-count1189 դիտում article-date 12:03 06-02-2023

Թուրքիայում երկրաշարժից հետո գազատարի պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայի մարզում, որտեղ ավելի վաղ երկրաշարժ էր տեղի ունեցել, խոշոր հրդեհ է բռնկվել, գազատարի պայթյունի հետևանքով, հաղորդում է IHA գործակալությունը։

Ինչպես հայտնել է Թոփ-Բուղազի գյուղապետը, պայթյուններ են տեղի ունեցել գազատարի երկու տարբեր հատվածներում՝ միմյանից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա։ Միջադեպը տեղի է ունեցել տարածաշրջանում գրանցված ավերիչ երկրաշարժից հետո։

Նշվում է, որ այս պահի դրությամբ հրդեհը դեռ չի մարվել։

Ավելի վաղ Botaş ընկերությունը հայտարարել էր, որ երկրաշարժը չի ազդել նավթատարի աշխատանքների վրա, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող որոշ շրջաններում գազի մատակարարումը դադարեցվել է։

Նմանատիպ նյութեր