44865 դիտում
18:29 28-01-2023
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Toyota-ն Չայնիի ոլորաններում բախվել է պատին․ վիրավորներին մինչ շտապօգնության ժամանումը օգնություն է ցուցաբերել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի կին պարեկը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 17։00-ի սահմաններում Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանը, ավագ պարեկ Նարեկ Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Անուշ Նահապետյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել 2 հոգու, ապա տեղափոխել «Աբովյան» ԲԿ։
Մինչ շտապօգնության ժամանումը վիրավորներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել Կոտայքի գումարտակի կրտսեր պարեկ Ա․ Նահապետյանը։
Վթարի մասի Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն և նույն վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48522 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը