111882 դիտում
12:04 04-02-2023
Ողբերգական ավտովթար Կոշ գյուղի տարածքում․ բախվել են Ford-ը, թուրքական համարանիշներով Mercedes ավտոբուսն ու Ford ավտոքարշակը․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ մինչ բժիշկների ժամանումը, վիրավորներին օգնություն են ցուցաբերել Արագածոտնի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford ավտոքարշակը, Ford մակնիշի ավտոմեքենան և թուրքական համարանիշներով Mercedes Travego մակնիշի ուղևորատար ավտոբուսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Սուրեն Անանյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և պարեկները։
Փրկարաներն ու պարեկները ավտոմեքենաներից դուրս են բերել վիրավորներին; Ու մինչ կժամանեին շտապօգնության բժիշկները, պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայից դուրս են բերել դեղատուփը և օգնություն ցուցաբերել վիրավորներին, ապա ժամանած բժիշկները նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Սուքիասյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովսեփ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Հ․ Հովհաննիսյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes Travego ավտոբուսը, որի մեջ եղել են մեծ թվով քաղաքացիներ, բախումից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բլրակում։ Ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր էր՝ ավտոբուսը կողաշրջվեր։
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարացվել է, և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Արագածոտնի գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Քաջիկ Սմբատյանն ու Վարդան Դավթյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 269+
269+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15514 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35765 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց