211652_close_icon
views-count106711 դիտում article-date 12:05 07-11-2023

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. վթարի մեջ հայտնված Toyota-ի ուղևորներին մինչ Մասիսի շտապօգնության ժամանումը տեղում օգնություն են ցուցաբերել Արարատի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Կեսգիշերին մոտ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ՝ Աբել Վարդանյանի գլխավորությամբ Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի վայրում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ հանդիպակաց երթևեկելի գոտում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան` խույս տալով Mercedes-ից, բախվում է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշներին, և հայտնվում կամրջի անկյունային հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտենում են Toyota-ի վարորդին, և նկատում են, որ 2 կին ուղևորներ իրենց վատ են զգում:

Պարեկները ահազանգում են Մասիս բժշկական կենտրոն, ու մինչ օպերատիվորեն կժամաներ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, պարեկները առաջին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում շոկային իրավիճակում հայտնված ուղևորներին, ապա Մասիսի շտապօգնության ժամանած բժիշկներն են գործի անցնում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Տեղում պարեկները հայտնաբերում են Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը կասկածվում է Toyota-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելու մեջ, սակայն Mercedes-ի վարորդը դեպքի վայրում «Գյուլնազ տատի հեքիաթներն էր պատմում», որ ինքը վթարային իրավիճակ չի ստեղծել, որ իր համար 40-ի տակ գնում էր, մինչդեռ ինքներս էլ ենք դեպքի վայրում նկատել, որ հենց նա է վթարային իրավիճակ ստեղծել Toyota-ի վարորդի համար, ու եթե վերջինի վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ վթարն այլ ելք ունենար:

Տեղում դեպքի մասով պարեկները փաստաթղթեր են ձևակերպել, որտեղ վարորդները միմյանց են մեղադրել:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր